Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրման, ապա՝ թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին (Տեսանյութ)

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրման, ապա՝ թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին։ Նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով.

«Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, բետոնե հարթակների, գետի հենապատերի վերականգնման եւ վերանորոգման, մայթերի վերակառուցման աշխատանքներ:

Սուբվենցիոն ծրագրի արժեքը 295.2 մլն դրամ է, որից 174 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը»:

Նա այնուհետև տեղեկացրել է, որ ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքին:

«Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մոտ ժամանակներս: 170 սանի համար նախատեսված մանկապարտեզի արժեքը 295 մլն դրամ է, որից Կառավարության մասնաբաժինը 80 տոկոս է»,-գրել է նա:

Կիսվել ձեր ընկերների հետ