ՀՀ-ում չկա մի ոստիկան, որը ծառայում է Նիկոլ Փաշինյանին․ Փաշինյան

ՀՀ-ում չկա մի ոստիկան, որը ծառայում է Նիկոլ Փաշինյանին․ ոստիկանները ծառայում են Հայաստանի Հանրապետությանը։

Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը դիմելով Արծվիկ Մինասյանին ասաց, որ մինչ իշխանության հասնելը նա ևս ոստիկանական ուժերի կողմից հարվածներ է ստացել։

«Պարոն Մինասյան, Դուք նույնիսկ չեք պատկերացնի՝ ես ինչքան ոստիկանական հարվածներ եմ ստացել։

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ոչ մի դեպքի հետևից չեմ գնացել, որովհետև համարել եմ, որ ոստիկանն արելա իր աշխատանքը»,- ասաց նա։

Վերջում նա ավելացրեց, որ ՀՀ-ում ոստիականը ծառայում է ոչ թե իրեն, այլ ՀՀ-ին։

Կիսվել ձեր ընկերների հետ