Նազենի Հովհաննիսյանը չի կարողանում զսպել հայհոյելու ցանկությունը

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցիալական ցանցի իր էջերում պարբերաբար կիսվում է հրապարակումներով, որոնցում արտահայտում է իր ցավն ու անհանգստությունը Հայաստանի, Արցախի ու մեր ժողովրդի կյանքում ի հայտ եկած վերջին տարիների դժվարությունների մասին:

Նա նաև խոսում է մի շարք ներքաղաքական իրադարձությունների մասին`մշտապես արտահայտելով իր տեսակետը:

Այս օրերին`երբ ընթանում է Մեծ պահքը, խորհուրդ է տրվում խուսափեկ հայհոյախառն բառեր օգտագործելուց և մի շարք քայլեր անելուց: Նազենիի խոսքով`թերևս սա ամենից բարդն է, երբ կարդում ես լուրերը և որոշների տխմար տեքստերը:

Կիսվել ձեր ընկերների հետ