‼️Ուշադրություն…սպասվում են տեղումներ…Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում զգալի

‼️Ուշադրություն

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 8-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։

Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում զգալի:

Կիսվել ձեր ընկերների հետ