Ոստիկանությունը՝ Արա Խաչատրյանի մահվան մասին

Հունիսի 6-ին, ժամը 21.45-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 6-րդ կմ-ին՝ Ջաջուռ գյուղի վարչական տարածքում, «Մերսեդես» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և այրվել: Վարորդը՝ 49-ամյա Արա Խ.-ն, մահացել է, իսկ 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն:
Երեկ ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ 2 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ մեքենայում գտնվող վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Oragir.News-ի տեղեկություններով` ողբերգական վթարի հետևանքով մահացած տղամարդը գյումրեցի 49-ամյա Արա Խաչատրյանն է, ով աշխատում է որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, թաեքվոնդոյի մարզիչ։ Արա Խաչատրյանը ամուսնացած է, 2 զավակ ունի, որդին նույնպես սպորտսմեն է։

Բարի, հոգատար, նվիրված ու սրտացավ․ այսպիսի հատկանիշներով են բնութագրում նրան։

Արա Խաչատրյանի սաներից շատերը սպորտում հաջողություններ գրանցած և ճանաչված մարզիկներ են։

Կիսվել ձեր ընկերների հետ