«Կենտրոնի տարածքում էինք, երկու երեխաս էլ էին այնտեղ: Ամուսինս մոտեցել էր լցակայանում աշխատող տղաներին բարևելու, դուրս էինք գալիս, առաջացա, որ ամուսնուս ձայն տամ գնանք տուն, պայթյունը տեղի ունեցավ

Գազալցակայանում գիշերը տեղի ունեցած պայթյունից տուժած 33-ամյա Գևորգ Չերքեզյանը լցակայանի հարակից տարածքում գտնվող մեծածախ առևտրի կենտրոնի սեփականատերն էր. ընտանիքի հետ այդ ժամանակ առևտրի կենտրոնում էր գտնվում: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի դիմաց, լրագրողների հետ զրույցում պատմեց Գևորգի կինը ՝ Քրիստինեն, որը նույնպես այրվածքներ էր ստացել:

«Կենտրոնի տարածքում էինք, երկու երեխաս էլ էին այնտեղ: Ամուսինս մոտեցել էր լցակայանում աշխատող տղաներին բարևելու, դուրս էինք գալիս, առաջացա, որ ամուսնուս ձայն տամ գնանք տուն, պայթյունը տեղի ունեցավ: Այդ պահին չէինք հասկանում` ինչ է տեղի ունենում: Կենտորնն էլ ամբողջությամբ փլուզվեց պայթյունից: Երեխաներին քույրս է դուրս բերել, նրանց հետ ամեն ինչ լավ է»,-պատմում է նա՝ հավելելով, որ ընտանիքը Մեծ Պտղնիում է ապրում:

Քրիստինեն ինքն էլ այրվածքներ էր ստացել, սակայն կարողացել է ամուսնուն և պայթյունից տուժածներից ևս մեկին ականատեսներից մեկի մեքենայով Մասիվի հիվանդանոց տեղափոխել: Քրիստինեի ձեռքն ու ականջն է վնասվել:

«Գևորգի պարանոցն ու մեջքն է այրվել, գոտկատեղից ներքև այրվածքներ չուներ»,-պատմում է Քրիստինեն՝ նշելով, որ հիվանդանոց տեղափխվելու ժամանակ ամբողջ ճանապարհին Գևորգը գիտակից էր:

Մասիվի հիվանդանոցիցի տուժածներին տեղափոխել են Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն, որտեղ Քրիստինեին վիրակապել են, ու դուրս գրել: Գոևրգն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում: Կենտրոնի տնօրեն Հովհնաննես Հովհաննիսյանի խոսքով, վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու քաղաքացիները ունեն մարմնի մակերեսի 60 տոկոս այրվածք:

Կիսվել ձեր ընկերների հետ