Ոսկեպարի եկեղեցու մոտ ականի պայթյունից հայ սահմանապահ է վիրավորվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Հայ սահմանապահ զինվորը Ոսկեպարի եկեղեցու մոտ վիրավորվել է ականի պայթյունից Քիչ առաջ Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակա տարածքում վիրավորվել է հակահետևակային ականի պայթյունից։ Նրա ոտնաթաթը պոկվել է»,- գրել է նա։
Նշենք, որ սա ականի պայթյունից վիրավորվելու արդեն երրորդ դեպքն է։
Սարգսյանը նաև մանրամասներ է ներկայացրել։ Հայտնում է, որ վիրավորում ստացած ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողը 2000 թվականին է ծնվել։
«Ծագումով Աշոցքից զինծառայողը ներկայումս բուժօգնություն է ստանում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում»։