Արտակարգ դեպք՝ Երևանում. Արաբկիրում հայտնաբերվել է կասկածելի պայթուցիկ…Այստեղ է ՀՀ ոստիկանապետը

Արտակարգ դեպք՝ Երևանում. Արաբկիրում հայտնաբերվել է կասկածելի պայթուցիկ. դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետը. պարեկները սահմանազատել են տարածքը. տեղում աշխատում է ԱԱԾ-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված և այն պայթելու է:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհանիսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը:

Ժամանել են նաև հրշեջ-փրկարարական և սակրավորական ջոկատներ:Մի ամբողջ բարձրահարկ շենքերի տարածք ՀՀ ոստիկանոության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով, Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և նույն գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի հրամանով տարածքները սահմանազատել են:  Այս պահին տեղում աշխատում են Ազգային անվտանգության ծառայության հատուկ խմբերը:Տեղում է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:Ժամանել են նաև Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը:Մանրամասները՝ քիչ ուշ:Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել ձեր ընկերների հետ