Մայրաքաղաքում իրականացվող ակցիայի մասնակիցները ծակել են ոստիկանության ծառայողական մեքենաների անվադողերը․ Ոստիկանություն

Մայրաքաղաքում իրականացվող ակցիայի որոշ մասնակիցներ շարունակում են ոչ իրավաչափ գործողություններ կատարել, մասնավորապես՝ ծակում են ոստիկանության ծառայողական մեքենաների անվադողերը:

Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

«Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական գործողություններից: Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի:

ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Կիսվել ձեր ընկերների հետ