Ես չունեմ սովորություն մեկնաբանելու մեկնաբանություններ, որոնք չեմ կարդացել: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկլո Փաշինյանը, արձագանքելով հարցին, թե Բաքվից և Անկարայից հնչող մեկնաբանությունները, գրեթե նույնությամբ կրկնվում է իշխանական պատգամավորների կողմից՝ արշավ տանելով եկեղեցու դեմ:
Վարչապետը նկատեց. «ՀՀ-ում եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել և չի լինի: Եթե եկեղեցու դեմ արշավ տեսնում եք, ուրեմն դա պետք է տեսնեք ուրիշ տեղ և այդ տեղը կապ չունի ՀՀ կառավարության և կառավարող մեծամասնության հետ»,-ասաց նա:
Արձագանքելով հարցին, թե մինչեւ ուր կհասնի ի վերջո սահմանազատումը, վարչապետը ևս մեկ անգամ վերահաստատեց. «ՀՀ-ն ունի ինքիշխան տարածք՝ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր, և դա անձեռնմխելի է»: