Ալավերդի, Սանահին Կայարան թաղամաս: Բնական աղետից թերևս ամենաշատը հենց այս թաղամասն է տուժել:
Այս պահին նշված թաղամասում իրականացվում է շքամուտքերի,ավտոտնակների և ճանապարհների մաքրում, տիղմից ազատում:Փրկարար և կումունալ ծառայության աշխատակիցներին են միացել տեղի բնակիչները: Վաղ առավոտից ինտենսիվ աշխատանքներ են ընթանում, բայց դեռևս բնակիչներից շատ շատերին չի հաջողվել մուտք գործել իրենց բնակարաններ :
Թաղամասում դեռևս գազ, լույս չկա:Աղետից տուժած շենքերում կանայք ու երեխաները տարհանված են:
