Վաղն առավոտյան ժամը 8-ին հավաքվում ենք Սբ Աննա եկեղեցու բակում, այլևս մեր գործողությունները լինելու են միասին․ Բագրատ Սրբազան

Մեր ուխտագնացությամբ դեպի Սարդարապատ կարևոր արձանագրում ենք արել, որ այլևս մեր երկրում ասելիք ունեցողը մենք ենք, օրակարգ թելադրողը մենք ենք, մեզ որևէ կերպ, որևէ բան հետ չի կանգնեցնելու այդ ճանապարհից, և ճշմարտության կողմը հաղթանակի։

Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Սրբազանը հայտարարեց, որ վաղը առավոտյան ժամը ութին հավաքվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում:

«Անելիք ունենք, այլևս չենք տարածվելու որևէ տեղ, և մեր գործողությունները լինելու են միասին։ Հիմա չեմ ասում ինչ ենք անելու, որ ճիշտ լինի ամեն ինչ։ Որոշ իմաստով հաջողությունների գաղտնիքը դա է՝ ոչ մի բան չգիտենք և այնքան լավ է, որ չգիտենք, հենց իմանում ես սկսում ես վախենալ»,- ասաց նա։

Ապա` Բագրատ Սրբազանն ասաց, որ Հրապարակում հավաքվածները պետք է նստեն մեքենաների ղեկին և ազդանշան տան։

«Թող լավ լսեն ոստիկանները, երեկ մեր տղային՝ ով իր ինքնությունը չուզեց հայտնել, ազդանշան տալու համար ծեծել են, գլուխը վնասել։ Հիմա մենք հաջակցություն մեր տղայի ազդանշան ենք տալու։ Թող իմանան, որ մենակ չեն և մենք այդկերպ մեր անհամաձայնությունը կհայտնենք ոստիկանությանը։ Այս օրը ցույց տվեց, որ վախեցածի վախերն են բռնում ուղղակի, այսինքն` մենք բռնել ենք, իրենք ուզում են ցրեն»,- նշեց Բագրատ Սրբազանը։

Ամփոփելով խոսքը նա նշեց, որ գնալու են հանգստանալու բոլորով և ով ինչ ճանապարհով գնալու է թող ազդանշան տա և որ դա այսօրվա գործողության ավարտն է։

Կիսվել ձեր ընկերների հետ