Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Լոռու ու Տավուշի բնակիչներին՝ ընդգծելով, որ այսօրվա հանրահավաքը կայանալու է

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն անդրադարձել է Հայաաստանի հյուսիս-արևելքը պատուհասած հեղեղներին՝  իր զորակցությունն ու աջակցությունը հայտնելով Լոռիի և Տավուշի բնակիչներին:

«Հետևում և մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Լոռու ու Տավուշի մեր հայրենակիցներին: Գիշերվանից կապի մեջ ենք տեղական մարմինների և հոգևոր դասի ներկայացուցիչների ու մեր բնակիչների հետ», — ասել է Բագրատ Սրբազանը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ այսօր նախատեսված հանրահավաքը կկայանա:

«Ժամը 16:00-ին բոլորիդ սպասում եմ Հանրապետության հրապարակում», — հավելել է Սրբազանը:

Կիսվել ձեր ընկերների հետ