Երկաթուղային գծերին սելավահոսքի առաջացման պատճառով Այրում-Ախթալա հատվածում տարերքի հետևանքների վերացման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 26-ից կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը:
