«Առավոտից մարզպետին հրավիրում ենք, պահանջում ենք, թող գա»,-ասաց ճանապարհը փակած Կիրանցի բնակիչ կինը՝ ի պատասխան ճանապարհը բացելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի հորդորին։
Վերջինը խոստացավ կապ հաստատել մարզպետի հետ։
Մեկ այլ կիրանցեցի հետաքրքրվեց՝ ո՞վ է պատասխան տալու, որ վաղը իրենց տան դիմաց թուրք հայտնվի։
«Կարա մարզպետը գա, ձեր հարցերին պատասխանի»,-ասաց ոստիկանության գնդապետը։
«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ։ Անիլ տեմ»,-բարկացավ կինը։
