Մայրս, դու իմ միակն էիր…Երեխաների հրապարակումը` Արամ Ասատրյանի կնոջ ծննդյան օրվա առթիվ

Starnews.am-ը գրում է. Այսօր սիրված երգիչ, գուսան Արամ Ասատրյանի կնոջ ծննդյան օրն է: Այս առիթով երեխաները մայրիկի լուսանկարն են տարածել և հուզիչ գրառում կատարել: Մասնավորապես Ասատրյանի դուստրը հետևյալն է գրել.

«Շնորհավոր երկնային ծնունդդ, ՄԱՄ»:

Լուսանկարին կցված է նաև «Մայրս» երգը:

Նշենք, որ սիրված երգիչ Արամ Ասատրյանն ունի 3 որդի և 1 դուստր: Որդիներից Արտաշը Հայաստանում է, իսկ Տիգրանը իր ընտանիքի հետ գտնվում է Ամերիկայում և այնտեղ ծավալում իր գործունեությունը:Նրանք քույր ունեն, ում անունը Զվարթ է, ով ևս Հայաստանում է:

Արամի մյուս որդին`Սեդրակը տարիներ առաջ կյանքից անժամանակ հեռացավ:Սեդրակն ու Տիգրանը երկվորյակ եղբայրներ էին: Նրա մահից հետո լուրեր էին շրջանառվում, որ Սեդրակին թունավորել են, սպանել են, սակայն ինչպես Տիգրանն է նշել`նա ճանապարհին գիշերը մեքենա վարելիս ղեկի վրա քնել է ու վթարի հետևանքով մահացել:

Կիսվել ձեր ընկերների հետ